Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Վիգեն Սարգսյան. Եթե մենք վստահ չլինեինք մատակարարվող վառելիքի որակի վրա, իհարկե, տեխնիկան չէինք աշխատեցնի

Վիգեն Սարգսյան. Եթե մենք վստահ չլինեինք մատակարարվող վառելիքի որակի վրա, իհարկե, տեխնիկան չէինք աշխատեցնի
04.03.2017 | 00:43

Լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Ազգային ժողովում Կարեն Կարապետյանի` վառելիքի վերաբերյալ հայտարարությանը: «Եթե մենք վստահ չլինեինք մատակարարվող վառելիքի որակի վրա, իհարկե, տեխնիկան չէինք աշխատացնի»,- հայտարարեց Վիգեն Սարգսյանը:
Նա ասաց, որ կարևորում է վարչապետի մոտեցումները, թե պետք է վերահսկողություն իրականացնել մատակարարվող վառելիքի որակի վրա:


«Վարչապետի հայտարարությունը շատ ակտուալ և արդիական էր ու վերաբերում էր մեր պետական վերահսկողությանը մասնավոր մատակարարումների նկատմամբ: Եվ, որպես պաշտպանության նախարար, ես շատ կարևորում եմ այդ մոտեցումը: Որովհետև իրականում, ինչպես հասկանալի է, պաշտպանության բանակն իր ձեռք բերած վառելիքի նկատմամբ իրականացնելով վերահսկողություն` միշտ հույս է դնում այն մասնավոր պաշարների վրա, որը թե որպես պետական պահուստ, տրված ի պահ մասնավոր մատակարարին, թե ծառայողական իրավիճակներում, կարող է պետք լինել օգտագործման համար»,- ասաց նախարարը:

Դիտվել է՝ 1317

Մեկնաբանություններ